Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է նորարարության զարգացմանն ուղղված նախագիծը

Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է նորարարության զարգացմանն ուղղված 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Դեպի խելացի Հայաստան. նորարարության զարգացման ռազմավարական մոտեցում» նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է, որ նախագծով ձևավորվել է նորարարության վրա հիմնված երկրի զարգացման ընդհանրական տեսլականը, գնահատվել են մեր երկրի նորարարական համակարգի կատարողականը, հնարավոր ներդրումների ծավալներն ու դրանց արդյունքները: Նախագծի հեղինակները նշել են, որ դրա շրջանակում նախատեսվում են  միջոցառումներ, որոնք միտված են լինելու նորարարության կարևորության մասին հասարակության գիտակցության բարձրացմանը, հանրային ներդրումների համար անհրաժեշտ առաջնահերթությունների սահմանմանը, բարեփոխումների օրակարգի ձևավորմանը, տեղական դերակատարների և դոնորների ջանքերի միավորմանը: Անդրադարձ է կատարվել նաև նորարարության ոլորտում առկա խնդիրներին և մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հնարավոր լուծումներին:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակում, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Կարեն Կարապետյանը ողջունել է փաստաթղթի մշակումը և հանձնարարել լրամշակել այն՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]