Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը պերսոնա նոն գրատա Է հայտարարել Վրաստանի դիվանագետին

Ռուսաստանը պերսոնա նոն գրատա Է հայտարարել Վրաստանի դիվանագետին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն արտաքսում Է Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր Վրաստանի շահերի սեկցիայի աշխատակցին՝ Սկրիպալների գործի կապակցությամբ Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր Ռուսաստանի շահերի սեկցիայի աշխատակցին արտաքսելուն ի պատասխան: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է ՌԴ ԱԳ նախարարության՝ ապրիլի 13-ին տարածված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ի պատասխան Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր Ռուսաստանի շահերի սեկցիայի աշխատակցի արտաքսման վերաբերյալ Վրաստանի չհիմնավորված որոշման՝ կապված այսպես կոչված Սկրիպալների գործով մեր երկրի հասցեին Մեծ Բրիտանիայի անապացույց մեղադրանքների հետ, ռուսական կողմն անընդունելի անձ Է հայտարարել Է Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր Վրաստանի շահերի սեկցիայի աշխատակցին,-նշել են դիվանագիտական գերատեսչությունում:- Հարկ Է, որ նա Ռուսաստանի տարածքը թողնի յոթ օրվա ընթացքում»:

Համապատասխան նոտան ապրիլի 13-ին հանձնվել Է Ռուսաստանում Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պատրիկ Ֆրանցենին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]