Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանը հյուընկալվեց Սփյուռքի նախարարությունում

ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանը հյուընկալվեց Սփյուռքի 
նախարարությունում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 13-ին ընդունեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ հայ-սիրիական հարաբերությունները նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կզարգանան: Նախարարը կարևորեց երկու երկրների միջև տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը:

Անդրադարձ կատարվեց սիրիահայերի հիմնախնդիրներին,  գերատեսչության պետական քաղաքականությանը, առաջիկա ծրագրերին:

Սիրիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը՝ այն օգնության ու աջակցության համար, որ ցուցաբերվում է սիրիահայերին: Նա նշեց, որ Սիրիական կառավարությունը ևս ցանկանում է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ, քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ, մասնավորապես՝ համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ սիրիական արտադրանքի մշտական գործող ցուցահանդես-տոնավաճառներ բացելու վերաբերյալ: Դեսպանը պատրաստակամություն հայտնեց առավել սերտորեն համագործակցել Սփյուռքի նախարարության հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]