Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մինասյանի վերադարձը ֆուտբոլի հավաքական. մասնագետների կարծիքը

Մինասյանի վերադարձը ֆուտբոլի հավաքական. մասնագետների կարծիքը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչի պաշտոնը կրկին Վարդան Մինասյանին հանձնելը եղած տարբերականներից լավագույնն է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՖԱՖ («Հայկական առաջին ճակատ») երկրպագուների շարժման ղեկավար Սերոժ Ջանջոյանը: «Իմ անձնական կարծիքով տվյալ իրավիճակում լավ տարբերակ կլիներ հայտնի արտասահմանցի, փորձառու մասնագետ հրավիրելը: Սակայն դրան հավատալը մի քիչ «հեքիաթների բաժնից» կլիներ: Վարդան Մինասյանի վերանշանակումը եղածների լավագույն տարբերակն է: Նա կարող է փոխել հավաքականում տիրող մթնոլորտը»,-շեշտեց Ջանջոյանը:

ՖԱՖ երկրպագուների շարժման ղեկավարի կարծիքով՝ թիմը հասել էր մի վիճակի, երբ ֆուտբոլիստները թևաթափ էին եղել: Եթե ուժեղացվի նաև մարզչական շտաբը, Ռոման Բերեզովսկին միանա մարզչական շտաբին, ապա                արդյունքներ կլինեն:

Սպորտային Armsport.am կայքի գլխավոր խմբագիր Արման Առաքելյանի կարծիքով` Մինասյանը հայկական ֆուտբոլում այն մարդկանցից է, ով շատ լավ ծանոթ է ֆուտբոլիստներին: «Այստեղ առավել կարևոր հանգամանք է նաև այն, որ երիտասարդական թիմի մարզիչ նշանակվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Մեզ մոտ երիտասարդական և ազգային թիմերը շատ ընդհանուր առանցքներ ունեն: Չկա տեղի ֆուտբոլային կադր, ով չանցնի երիտասարդական թիմի միջով և խաղա ազգային թիմում: Գյուլբուդաղյանց-Մինասյան կապը կարող է շատ ավելի փոխշահավետ լինել, քան կարծում ենք»,-առանձնացրեց Առաքելյանը:

Ապրիլի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկեց քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը: Գործկոմի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին ներկայացված թեկնածության վերաբերյալ և Վարդան Մինասյանը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Միևնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]