Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի նախագահական ընտրությունները եղել են անազատ. ԱՄՆ Հելսինկյան կոմիտե  

Ադրբեջանի նախագահական ընտրությունները եղել են անազատ. ԱՄՆ Հելսինկյան 
կոմիտե

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ հելսինկյան կոմիտեն քննադատել է Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցել են ազատ ընտրության հնարավորության և անկախ մամուլի բացակայության պայմաններում: Բացի այդ, ազատ չեն արձակվել նաև 100-ից ավելի քաղբանտարկյալները»,-նշված է կոմիտեի հայտարարության մեջ: Այդտեղ ասվում է նաև, որ իրական ժողովրդավարությունն Ադրբեջանի նախագահից պահանջում է հարգել իր իսկ պարտականությունները և իրականացնել իրական ընտրություններ:

«Ճիշտ է, ԵԱՀԿ դիտորդներին թույլատրվել է իրականացնել իրենց առաքելությունը, սակայն իրական ժողովրդավարությունն Ադրբեջանի նախագահից պահանջում է հարգել իր իսկ պարտականությունները և անցկացնել իրական ընտրություններ»,-նշված է հայտարարության մեջ:

 ԵԱՀԿ-ն  արձանագրել է, որ ընտրությունների օրը նկատվել են պարտադիր ընթացակարգերի լայնածավալ խախտումներ, թափանցիկության բացակայություն, բազմաթիվ լուրջ խախտումներ: Քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում մտադրված կերպով զեղծարարություններ են արվել:

«Բազմակարծության, այդ թվում և լրատվամիջոցների շրջանում, բացակայության պայմաններում ընտրությունների ընթացքում չի եղել իրական մրցակցություն: Մյուս թեկնածուները զերծ մնացին գործող նախագահին ուղղակիորեն մարտահրավեր նետելուց կամ քննադատելուց, տարբերակում չի եղել նրա քարոզարշավի ու պաշտոնական գործունեության միջև»,- ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]