Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ն հույս է հայտնել, որ Ադրբեջանում կհետևեն ԵԱՀԿ/ժՄՀԻԳ-ի խորհուրդներին

ԵՄ-ն հույս է հայտնել, որ Ադրբեջանում կհետևեն ԵԱՀԿ/ժՄՀԻԳ-ի խորհուրդներին

 ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն անդրադառնալով Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրություններին հույս է հայտնել, որ Ադրբեջանում կհետևեն ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ժՄՀԻԳ) խորհուրդներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Հույս ունենք, որ Ադրբեջանը ուշադրություն կդարձնի այս և նախորդ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ժՄՀԻԳ-ի խորհուրդներին, և ԵՄ-ն պատրաստ է օգնել այդ հարցում»,-նշված է հայտարարության մեջ:

Բաքվում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ  ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի  ներկայացուցիչների մամուլի ասուլիսը վերածվել էր սկանդալի, երբ դիտորդները սկսել էին խոսել ընտրությունների ժամանակ թույլ տրված լայնածավալ խախտումների մասին:

Ալիևյան կլանի շահերը սպասարկող լրագրողների մի խումբ ոտքի էր կանգնել և բղավելով պահանջել իսկույն փոխել զեկույցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]