Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աշոտ Ղուլյանն ընդունել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ուսանողական ֆորումի մասնակիցներին

Աշոտ Ղուլյանն ընդունել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ուսանողական ֆորումի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանն ապրիլի 13-ին ԱԺ նիստերի դահլիճում հանդիպել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ուսանողական ֆորումի մասնակիցներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է նմանատիպ միջոցառումների կարևորությունը ուսանողներին միևնույն գաղափարների շուրջ համախմբելու, նրանց միջև շփումները ակտիվացնելու, համահայկական կարևորության խնդիրների քննարկման և մտքերի փոխանակման տեսանկունից: Այնուհետև խորհրդարանի նախագահը հանդես է եկել «ԱՀ անցած ուղին. ձեռքբերումներ և հեռանկարներ» թեմայով բանախոսությամբ:

«Ղարաբաղյան շարժման 30-ամյա ճանապարհը հայ ժողովրդի համար ինքնությունը վերագտնելու, տարիներով նենգափոխված դիմագիծը մաքրելու, դարավոր ավանդույթները վերականգնելու և արժեքները վերագնահատելու ժամանակշրջան էր: Կասկած չկա, որ այդ գործում մենք հաջողել ենք, քանզի այսօր ունենք անկախությունը վաստակած Հայաստանի Հանրապետություն, ազատագրված ու զարգացող Արցախ և զույգ հայկական պետականությունը փայփայող Սփյուռք»,- առանձնացրել է Աշոտ Ղուլյանը:

Անդրադառնալով հեռանկարային ծրագրերին և դրանցում երիտասարդության մասնակցությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ ամենակարևոր նպատակներից է Արցախի միջազգայնացումը, մասնավորապես արտաքին աշխարհում Արցախը որպես ակտիվ, ստեղծարար ու մտածող երիտասարդների երկիր ներկայացնելը: Այս բնագավառում կարևորվել է կրթական ոլորտում հետևողական բարեփոխումների, մասնագիտական ճիշտ կողմնորոշման և երիտասարդության ներգրավվածության անհրաժեշտությունը:

Բանախոսության ավարտին խորհրդարանի ղեկավարը, դիմելով ՀՀ բուհերի ուսանողներին, խորհուրդ է տվել ապագան պլանավորելիս մտածել ոչ միայն Երևանում կամ ՀՀ մյուս քաղաքներում աշխատելու մասին, այլ անպայմանորեն դիտարկել Արցախը՝ վստահ լինելով, որ Արցախում նրանց կարիքը միշտ կա:

Պատասխանելով ֆորումի մասնակիցների հարցերին՝ անդրադարձ է կատարվել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, դրանում Արցախի մասնակցությանը, հայկական կողմի դիրքորոշումներին և այլ թեմաների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]