Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու մարդ զոհվել է

Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու մարդ զոհվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարական ծառայություն ապրիլի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻն լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «BMW» մակնիշի (վարորդի տվյալներն առայժմ չի հաջողվել պարզել) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. վարորդը և ուղևորը՝ 1982 թ. ծնված Լ. Պ.-ն տեղում մահացել են:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մյուս ուղևորը (մոտ 30 տարեկան) հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ: Տուժածին այնուհետև տեղափոխել են Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]