Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վենեսուելացի լուսանկարիչը շահել Է World Press Photo մրցույթը

Վենեսուելացի լուսանկարիչը շահել Է World Press Photo մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելացի լուսանկարիչ Ռոնալդո Շեմիդտի լուսանկարը լավագույնն Է ճանաչվել World Press Photo-ի վարկածով: Հեղինակավոր միջազգային մրցույթի հաղթողների եւ մրցանակակիրների հայտարարման արարողությունը կայացել Է ապրիլի 12-ի երեկոյան Ամստերդամում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում պատկերված Է վազող այրվող տղամարդը հակագազով՝ 28-ամյա Խոսե Վիկտոր Սալասար Բալսան, որը 2017 թվականի մայիսի 3-ին Կարակասում մասնակցել Է հակակառավարական ցույցերին: Նրա հագուստն այրվել Է, երբ պայթել Է մերձակայքում հրկիզված մոտոցիկլետի վառելիքի բաքը: Առաջին եւ երկրորդ աստիճանի այվածքներով նա տեղափոխվել Է հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ օգնություն Է ցույց տրվել:

World Press Photo-ն լուսանկարիչների ամենահեղինակավոր միջազգային մրցույթն Է, որն իր պատմությունն սկսել Է 1955 թվականից: Դրա նպատակը բարձր ստանդարտների պահպանումն ու զարգացումն Է ֆոտոլրագրության եւ ֆոտովավերագրության բնագավառում: Այս տարի ընտրության ընթացքում ժյուրիի անդամները դիտել են ավելի քան 73 հազար լուսանկար, որոնք արել են 4,5 հազար լուսանկարիչներ 125 երկրներից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]