Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Մաքսիմ Բուկատկինը

Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Մաքսիմ Բուկատկինը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Մաքսիմ Բուկատկինը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, 32-ամյա մասնագետի հետ ստորագրված համաձայնագրի ժամկետների մասին չի տեղեկացվում:

Բուկատկինը թիմի հետ անցկացրել է նոր մրցաշրջանի բոլոր նախապատրաստական հավաքները և իրականացրել է գլխավոր մարզչի պարտականությունները ՖՆԼ-ի գավաթի խաղարկության ընթացքում:

«Արարատ»-ի նախկին գլխավոր մարզիչ Իգոր Զվեզդինը հեռացել է պաշտոնից առողջական խնդիրների պատճառով:

«Արարատ»-ը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտում: 18 տուրից հետո թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]