Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի դեսպանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Սիրիայում քրիստոնյաների վիճակը

Հայաստանի դեսպանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Սիրիայում 
քրիստոնյաների վիճակը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ քննարկել է սիրիական ճգնաժամը և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում քրիստոնյաների վիճակը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում իրավիճակը, մասնավորապես Սիրիայում հակամարտության կարգավորման խնդիրն ու տարածաշրջանում քրիստոնյաների վիճակը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը:

Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011 թվականից:

Սիրիայում հայկական համայնքը համարվում է ամենահզորներից մեկը և մինչ հակամարտությունն այդ երկրում հայերի թիվը հասել է 110 հազարի:

Հիմնականում նրանք ապրել են Հալեպում, Դամասկոսում, Լաթաքիայում, Քեսաբում և Էլ-Ղամիշլիում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]