Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Բարեգործության մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի սահմանադրական փոփոխություններին

«Բարեգործության մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի սահմանադրական փոփոխություններին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարեգործության մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի 2015 թվականին ընդունված սահմանադրական փոփոխություններին: Համապատասխան օրինագիծը հաստատվել է կառավարության ապրիլի 12-ի նիստում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ օրինագծի, բարեգործական ծրագրերի համակարգման հարցերով խորհրդատվական հանձնաժողովը, որը հանձնարարականներ է տալիս լիազոր մարմնին, ստեղծվում է ՀՀ վարչապետի որոշմամբ: Նրա որոշմամբ հաստատվում է նաև խորհրդատվական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը:

Օրենքով նախատեսվում է, որ լիազոր մարմինն իրականացնում է հետեւյալ գործառույթները` որակավորում, վերապատրաստում, գրանցում, բարեգործական ծրագրերի ցուցակի վարում, բարեգործական ծրագրերի շրջանակներում տրամադրվող ապրանքների եւ ծառայությունների ցանկի ստեղծում:

Բարեգործական որակավորումը չի ներառում քաղաքական կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին (բացառությամբ բժշկական հաստատությունների) դրամական միջոցների ու այլ ռեսուրսների տրամադրումը, կազմակերպությունների եւ նրանց աշխատակիցների սպառողական կարիքների բավարարումը, առք ու վաճառքի գործարքների իրականացումը բարեգործական նպատակների ծախսերով:

Հարկային արտոնությունների ստացման ծրագրերը կարող են ճանաչվել որպես բարեգործություն, եթե դրանք իրականացվում են օտարերկրյա պետությունների, դրանց դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային միջկառավարական կազմակերպությունների, դրանց ներկայացուցչությունների, միջազգային, օտարերկրյա եւ հայկական հասարակական կազմակերպությունների (այդ թվում` բարեգործական), կրոնական եւ այլ նմանատիպ կազմակերպությունների, անհատական բարերարների կողմից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]