Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Զարգացումները հիմք են հանդիսանում ավելի ուժեղացնելու մեր երկրի տնտեսության ներուժը. Կարեն Կարապետյան

 Զարգացումները հիմք են հանդիսանում ավելի ուժեղացնելու մեր երկրի տնտեսության 
ներուժը. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017 թվականին արձանագրվել է 7,5% տնտեսական աճ, ինչպես նաև գրանցվել է հաստատված հարկերի ծրագրային ցուցանիշի գերակատարում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այս զարգացումները հիմք են հանդիսանում ավելի ուժեղացնելու մեր երկրի տնտեսության ներուժը, ինչպես նաև ապահովելու՝ երկարատև, ֆունդամենտալ և հասարակության լայն շրջանակների համար շոշափելի բարեփոխումներ:

«Մեր նախնական գնահատումները փաստում են, որ հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին, քանի որ՝ միկրոմակարդակում այդ հարկատեսակի բեռի նվազեցումը աշխատող յուրաքանչյուր քաղաքացու համար կավելացնի իրական տնօրինվող եկամուտները, իսկ մյուս կողմից, գործատուին հնարավորություն կտա նույն աշխատավարձի պայմաններում ներգրավվել առավել որակյալ աշխատողների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ զուգահեռաբար, անհրաժեշտ է հարկային բեռի թեթևացման հետ մեկտեղ, հարկային վարչարարության գործիքակազմը բարելավել այնպես, որ էապես նվազեցվեն և կանխվեն հարկումից խուսափելու դեպքերը, ապահովվի նաև բյուջետային կայունությունը։

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել է 10-օրյա ժամկետում ամփոփել իրականացված նախնական ուսումնասիրությունները և գնահատումները, դրա հիման վրա համատեղ քննարկել ու ներկայացնել եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման և հարկային վարչարարության գործիքակազմն արդյունավետ եղանակով ընդլայնելու վերաբերյալ առաջարկություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]