Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի Մ-15 տարեկանների թիմը հաղթել է Բելառուսին

Հայաստանի ֆուտբոլի Մ-15 տարեկանների թիմը հաղթել է Բելառուսին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 15 տարեկանների թիմը հաղթել է Բելառուսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Երևանում անցկացվող Զարգացման մրցաշարի երրորդ խաղային օրը սկսվեց Հայաստանի և Բելառուսի Մ-15 հավաքականների հանդիպումով: Հայաստանի ընտրանին հաղթեց 1:0 հաշվով: 

Մեր թիմի կազմում 12-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Յուրի Քոլոզյանը:

Հայաստանի Մ-15 հավաքկանը խաղադաշտ դուրս եկավ հետրևյալ կազմով՝ 1.Անդրանիկ Մարտիրոսյան, 3. Վահրամ Մաքսուդյան, 4. Էմիլ Տեր-Մարտիրոսյան, 7. Ստյոպա Մկրտչյան, 9. Տիգրան Յաղմուրյան, 17. Էդգար Թամազյան, 18. Սարգիս Սահակյան, 21. Սպարտակ Հայրապետյան, 22. Յուրի Քոլոզյան, 23. Էրիկ Սիմոնյան, 13. Սամվել Հակոբյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am