Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուբլու տատանումների պարագայում կառավարությունն իր գործիքակազմով կաջակցի տնտեսավարողներին. Կարայան

Ռուբլու տատանումների պարագայում կառավարությունն իր գործիքակազմով կաջակցի տնտեսավարողներին. Կարայան

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն ամենայն ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների շուրջ գործընթացներին՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ն մեր երկրի խոշորագույն առևտրային գործընկերն է: Այդ մասին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը՝ ավելացնելով, որ ամենաշատը կարող են Հայաստանի վրա ազդեցություն ունենալ ռուսական արժույթի տատանումները: «Դեռևս կարճաժամկետ կտրվածքով որևէ վտանգ դա չի ներկայացնում, բայց մենք հետևում ենք, ինչպես նաև խորհրդակցություններ ենք իրականացնում մեր ռուս գործընկերների հետ: Մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու հարցը: Քննարկումներ ենք ունենում նաև մեր արտահանողների հետ, որոնք իրենց պայմանագրային հարաբերությունները կարգավորում են հենց ռուսական ռուբլով: Անհրաժեշտության դեպքում կառավարությունն օժանդակության իր գործիքակազմով հանդես կգա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

Վերջին օրերին ռուսական ռուբլին անկում է գրանցել 8,3 դրամից նվազելով 7,5-7,6 դրամի: ԱՄՆ-ն ապրիլի 6-ին հայտարարել է 38 ռուսաստանցի գործարարների, պաշտոնյաների ու ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին: Ապրիլի 10-ի դրությամբ դոլարի փոխարժեքը գերազանցել է 63 ռուբլին, իսկ եվրոն բարձրացել է մինչև 78 ռուբլի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am