Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Այբ» դպրոցի աշակերտները ծրագրավորում կսովորեն նորաբաց Ucom Digital Lab-ում

«Այբ» դպրոցի աշակերտները ծրագրավորում կսովորեն նորաբաց Ucom Digital Lab-ում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այբ» դպրոցում պաշտոնապես բացվեց Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիան: Լաբորատորիան նախատեսված է դպրոցի 3-10-րդ դասարանի աշակերտների համար, որտեղ վերջիններս կկարողանան հմտանալ արհեստական բանականության ոլորտում, սովորել ծրագրավորում, համադրել համակարգչային տեխնիկայի հնարավորություններն արվեստի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` բացման արարողության ժամանակ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ու «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին:

«Շատ ուրախ ենք Ucom-ի կողմից հովանավորված համակարգչային լաբորատորիայի բացման կապակցությամբ, քանի որ կարծում ենք` ժամանակակից ցանկացած ընկերություն պետք է ոչ միայն մտածի իր օրվա անելիքի, այլև ապագայի մեջ ներդրման մասին: Սոցիալական պատասխանատվությունն արդի ընկերության աշխատանքի կարևոր բաղադրիչներից է: Ucom-ը դրա վառ օրինակներից է, քանի որ տարիներ շարունակ աջակցում է կրթությանը»,-ասաց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:  Նրա խոսքով` կենտրոնը թույլ կտա զարգացնել տեխնոլոգիաների հետ իրենց կյանքը կապող երեխաների ու երիտասարդների տաղանդը, ովքեր կարող են փայլուն ձեռքբերումների հասնել դեռևս դպրոցական տարիներից:

Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ երեխաներն ու երիտասարդությունը երկրի ներուժն են, ինչի զարգացման համար անհրաժեշտ է կատարել ներդրումներ: «Մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող նախագիծը ևս մեկ քայլ է դեպի կրթված, բանիմաց ու ստեղծարար սերնդի ապահովում: Իսկ ստեղծարար ու ամենակարևորը` նորարար սերունդն ապագայի գիտելիքը պետք է ձեռք բերի նույնքան նորարարական , ոգևորիչ և ստեղծագործելը խթանող միջավայրում»,-ասաց Հայկ Եսայանը: Նա հավելեց, որ բաց են դպրոցների աշակերտներին ցուցադրելու Ucom-ի հնարավորությունները` նրանց մեջ արթնացնելով ինժեներական մտածողություն:

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]