1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան Ռուսաստանից անայցագիր ռեժիմի վերադարձ Է ակնկալում

Թուրքիան Ռուսաստանից անայցագիր ռեժիմի վերադարձ Է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան Մոսկվայից թուրք քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի վերադարձ Է ակնկալում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, ապրիլի 12-ին հայտարարել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ռուսաստանը Թուրքիայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմ Է սահմանել 2015 թվականի նոյեմբերին երկու երկրների հարաբերությունների սառեցման ֆոնին, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի երկնքում խոցեցին ռուսական Սու-24 ռմբակոծիչը:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են սրընթաց, մենք անցկացրել ենք Համագործակցության բարձր մակարդակի խորհրդի արդեն յոթ նիստ: Լուրջ նշանակություն ուներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Անկարա (ապրիլի 3 – 4-ը): Մեկ տարում մենք հասել ենք ապրանքաշրջանառության Էական աճի՝ 32 տոկոսով: Անցյալ տարի Թուրքիան շուրջ 5 միլիոն զբոսաշրջիկներ Է ընդունել ՌԴ-ից: Այս տարի մենք սպասում ենք 6 միլիոն: Մենք ակնկալում ենք անայցագիր ռեժիմի վերադարձ, ինչի մասին հայտարարել ենք ռուսական կողմին»,- ասել Է Աքսոյը Անկարայում կայացած ճեպազրույցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]