Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախի պետական նախարարն ընդունել է ՀՀ ֆինանսների փոխնախարարին

Արցախի պետական նախարարն ընդունել է ՀՀ ֆինանսների փոխնախարարին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում Անանյանն Ա. Հարությունյանին հակիրճ ներկայացրել է այցի նպատակները՝ մասնավորապես նշելով, որ հարկային համակարգի զարգացման մի շարք ուղղություններում ՀՀ-ում իրականացված բարեփոխումների դրական փորձն իրենք առաջիկա օրերին կայանալիք հանդիպումների ընթացքում կփոխանցեն Արցախի գործընկերներին։

Կարևորելով ներկայացված հարցերի շրջանակը՝ պետական նախարարը նշել է, որ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և աուդիտի զարգացման ուղղություններում դրանք շատ պահանջված են։ Ա. Հարությունյանի խոսքերով՝ հաշվի առնելով ԱՀ և ՀՀ հարկային դաշտերի ինտեգրվածության բարձր մակարդակը՝ իրականացվող բարեփոխումներին Արցախի միանալն անհրաժեշտ գործընթաց է։

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաև ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը, կողմերը մտքեր են փոխանակել ԱՀ հարկային օրենսգրքի ընդունման և երկկողմ փոխգործակցության հետ կապված այլ հարցերի մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]