1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախում B&B կարգի հյուրատների զարգացման ծրագիր է մշակվում

Արցախում B&B կարգի հյուրատների զարգացման ծրագիր է մշակվում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչությունն կողմից մշակվել է Արցախի B&B կարգի հյուրատների զարգացման ծրագիր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանի խոսքով՝ ծրագրի առաջին փուլում ընդգրկված է Մարտակերտի ու Շահումյանի շրջանների մինչև 15 համայնք:

«Դրանք ընտրվել են , քանի որ գտնվում են հյուսիսային զբոսաշրջային երթուղու և Արցախի ամբողջ երկայնքով ձգվող «Ճանապարհ Թրեյլ» կոչվող արահետի վրա: Ծրագրին իրականացվելու է Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն(ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի աջակցությամբ և Արցախի ներդրումային հիմնադրամի հետ համագործակցությամբ: ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ արդեն պայմանավորվածություն կա համապատասխան մասնագետների ներգրավման հարցում»,- նշել է Գրիգորյանը:

Նա նաև նշեց, որ համայնքների այն բնակիչները, ում հետաքրքիր է այս ծրագիրը, անցնելու են համապատասխան դասընթացներ՝ հետագայում համայնքներում հյուրատների ծառայությունը արդյունավետ կազմակերպելու համար:

Ինչպես հայտնի է, Արցախում հեռանկար ունեցող զբոսաշրջային ուղղություններից մեկը էկոտուրիզմն է: Արտակ Գրիգորյանը հավատացած է, որ Արցախի համայնքներում B&B կարգի հյուրատների հիմնումը նախադրյալներ կստեղծի նաև էկոտուրիզմի զարգացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]