Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների թագավորին

ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների 
թագավորին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը ապրիլի 11-ին իր հավատարմագրերը հանձնեց Նիդերլանդների թագավոր Ն. Մ. Վիլլեմ-Ալեքսանդրին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ՀՀ դեսպանի առանձնազրույցը Նիդերլանդների թագավորի հետ, որին ներկա էր նաև ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը: Նորին Մեծությունը, շնորհավորելով դեսպան Մելքոնյանին նշանակման կապակցությամբ, հաջողություն մաղթեց նրան իր առաքելության իրականացման մեջ՝ նշելով, որ դեսպանի նախկին փորձն օգտակար կլինի ամենատարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների թագավորին ջերմ ընդունելության համար և վստահեցրեց, որ ինքն իր առաքելության ընթացքում ջանք չի խնայի իր նպաստը բերելու հայ-հոլանդական հարաբերությունների հետագա զարգացմանը: ՀՀ դեսպանի կողմից ընդգծվեց փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու համար առկա ներուժը և շեշտվեց, որ երկու երկրների միջև համագործակցության զարգացումը Հայաստանի համար ունի կարևոր նշանակություն:

Զրույցի ընթացքում դեսպան Մելքոնյանը Նորին Մեծությանը ներկայացրեց նաև ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունները, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, երկրի ներսում խորհրդարանական կառավարման ձևին անցման գործընթացները: Անդրադարձ կատարվեց նաև Նիդերլանդների հայ համայնքին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում Նիդերլանդների ներգրավվածությանը, տնտեսական և ոլորտային համագործակցությանը և այլ հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]