Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատգամավորներն առաջարկում են լսումներ հրավիրելու իրավասություն վերապահել նաև ԱԺ նախագահին

Պատգամավորներն առաջարկում են լսումներ հրավիրելու իրավասություն վերապահել 
նաև ԱԺ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ առաջարկում են, բացի խմբակցություններից և մշտական հանձնաժողովներից, խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասություն վերապահել նաև Ազգային ժողովի նախագահին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը: Որոշման նախագծին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 31 պատգամավոր: 

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա ընդգծեց, որ դեմ են քվեարկելու, քանի որ նախագծով սահմանափակվում է լրագրողների աշխատանքը: Նա շեշտեց, որ իրենք դեմ են առաջարկվող կարգավորմանը, որ լսումներից հետո դրանց արձանագրությունն Ազգային ժողովի ինտերնետային կայքում չի տեղադրվելու: 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու որոշման նախագծին, քանի որ այն հետընթաց է: Նա նշեց, որ լրատվամիջոցների աշխատանքի հետ կապված ևս հետընթաց կա, ուստի իրենք չեն կարող կողմ լինել:

Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ Ազգային ժողովի աշխատակարգի 88-րդ, 89-րդ և 90-րդ կետերում խորհրդարանական լսումներ հրավիրողների ցանկից դուրս է մնացել Ազգային ժողովի նախագահը, իսկ լսումներ հրավիրողների կողմից լսումների թեմայի վերաբերյալ գրավոր ելույթները, առաջարկները, եզրակացությունները, տեղեկանքները և լսումների արդյունքներն ամփոփող այլ նյութերը հրապարակելու համար ներկայացնելու իրավասություն ունեցողների ցանկից` խմբակցությունը:

Բացի այդ, լսումների հրավիրման մասին որոշման հրապարակման մասով հիշատակվում է միայն հանձնաժողովը կամ խմբակցությունը՝ այն դեպքում, երբ նման իրավասություն ունի նաև Ազգային ժողովի նախագահը: Մյուս կողմից, քանի որ լսումների մասին որոշումը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ապա լսումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը բացակայում է:  Լսումներ կարող է հրավիրել նաեւ Ազգային ժողովի նախագահը, իսկ առաջարկությամբ կարող է հանդես գալ նաև խմբակցությունը:

Որոշման նախագծի հեղինակներն են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Հակոբ Բեգլարյանը, Կարինե Աճեմյանը, Ալիկ Սարգսյանը, Մուրադ Մուրադյանը, Ռուզաննա Մուրադյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]