Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի նախկին նախագահը փորձել Է Թրամփին հետ պահել ռազմական առճակատումից

ԱՄՆ-ի նախկին նախագահը փորձել Է Թրամփին հետ պահել ռազմական առճակատումից

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերը Դոնալդ Թրամփին նախազգուշացրել Է Ռուսաստանի, Սիրիայի եւ Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական որեւԷ գործողության վտանգավորության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը:

«Ես աղոթում եմ, որ մեր երկիրն ապրի խաղաղ պայմաններում, չուռճացնի ու չբարդացնի այն մարտահրավերները, որոնք բխում են Հյուսիսային Կորեայից, Ռուսաստանից կամ Սիրիայից»,- ասել Է նա:

Քարտերն ընդգծել Է. «Ես հուսով եմ, որ նա (Թրամփը) նույնքան խորն Է գիտակցում, որքան ես, որքան գիտակցում Էին մյուս նախագահները, որ միջուկային հարվածների ցանկացած փոխանակում աղետ կդառնա ողջ մարդկության համար»:

Նրա խոսքով՝ նույնիսկ նվազ ընդգրկուն ռազմական բախումը «վտանգավոր զբաղմունք Է», որը կարող Է ընդհանուր իրադրությունը դուրս բերել հսկողությունից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]