Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփի՝ Ռուսաստանին նախազգուշացնող թվիթը 22 հազար մեկնաբանություն Է հավաքել մեկ ժամում

Թրամփի՝ Ռուսաստանին նախազգուշացնող թվիթը 22 հազար մեկնաբանություն Է հավաքել մեկ ժամում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդագրությունը, որում նա Ռուսաստանին նախազգուշացնում Է Վաշինգտոնի կողմից Սիրիայում նոր եւ «խելացի» զենքի օգտագործման հնարավորության մասին, մեկ ժամում 22 հազար մեկնաբանություն Է հավաքել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հաղորդագրության մեկնաբանություններում սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերեր քննադատել են Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը:

«Կանգ առ»,-գրել Է օգտատերերից մեկը: Սոցիալական ցանցում բանավեճի մեկ այլ մասնակից նշել Է, որ ավելի վաղ Թրամփը մտադրվել Էր ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայից:

Twitter-ի այլ օգտատերեր համերաշխություն են հայտնել ԱՄՆ-ի ղեկավարի դիրքորոշմանը:

«Հաղթե՛ք նրանց, պարոն նախագահ: Մենք բոլորս աջակցում ենք ձեզ»,-գրել Է Էնն Քլեփերը: «Ռուսաստանն ավելի շուտ մեր թշնամին Է, քան բարեկամը, եւ ես զգում եմ, որ Դուք սկսել եք դա հասկանալ»,-գրել Է Ջոն Լութը: Ավելի վաղ Թրամփը, Twitter-ում մեկնաբանելով այն բանի հնարավորությունը, որ ՌԴ-ն ամերիկյան հրթիռները կխոցի Սիրիայում, Ռուսաստանին կոչ Էր արել «պատրաստվել», որովհետեւ ԱՄՆ-ը մտադիր Է նոր եւ «խելացի» զենք օգտագործել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]