Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Քաղաքագետը Սիրիայի հարցում չի ակնկալում լուրջ իրավիճակային փոփոխություն

Քաղաքագետը Սիրիայի հարցում չի ակնկալում լուրջ իրավիճակային փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը սիրիական հակամարտության հարցում ոչ մի լուրջ իրավիճակային փոփոխություն չի տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետը նշեց, որ սիրիական բազաների ուղղությամբ հնարավոր է հրթիռային հարվածներ լինեն, բայց երկրում ոչ մի լուրջ փոփոխություն չի լինի: «Սա կլինի քաղաքական հայտարարություն՝ ռազմական մեթոդներով»,-ասաց բանախոսը:

Իսկանդարյանի խոսքով` Ռուսաստանի և Իրանի շնորհիվ Ասադին  հաջողվեց ինչ-որ չափով հաղթահարել իրավիճակը գրեթե ամբողջ Սիրիայում: «Սիրիայի մեծ հատվածի վրա վերահսկողությունը հաստատված է: Ասադը չի պատրաստվում իշխանությունը կիսել»,-ասաց նա, հավելելով, որ Սիրիայում բալանս փոխելու համար պետք է իրաքյան պատերազմի նման մի բան լինի: 

Անդրադառնալով Սիրիայի Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառմանը, քաղաքագետն ընդգծեց, որ քիմիական զենքը՝ քլորը, տարվա սկզբից այս հատվածում օգտագործվել է հինգ անգամ միայն հաստատված դեպքերով: «Զարին օգտագործվել է  գրեթե նույնքան, իսկ զարինը լուրջ քիմիական զենք է»,-ասաց նա:

Դումա քաղաքում ապրիլի 7-ին իրականացված քիմիական հարձակման հետևանքով մոտ հինգ տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել: Դումայից ստացվող տեսագրություններից պարզ է դառնում, որ տուժածների մեծ մասը կանայք և երեխաներ են:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]