Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի նախագահի թեկնածուներից մեկը քվեարկել է Իլհամ Ալիևի օգտին

Ադրբեջանի նախագահի թեկնածուներից մեկը քվեարկել է Իլհամ Ալիևի օգտին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ապրիլի 11-ին մեկնարկած նախագահական ընտրություններում իր  թեկնածությունն առաջադրած Հաֆիզ Հաջիևն, ով հայտնի է «Ծաղրածու» մականվամբ, լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ինքը քվեարկել է գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Հանրայնացնելով, թե ում օգտին է քվեարկել, Հաջիևը ցանկացել է հաստատել իր հավատարմությունն Իլհամ Ալիևին և Ադրբեջանական ընդդիմադիր մամուլում և սոցկայքերում շրջանառվող այն կարծիքը, որի  համաձայն` նախագահական արտահերթ ընտրություններում Իլհամ Ալիևը մրցակիցներ չունի և որ բոլոր թեկնածուններն առաջադրվել են նրա պատվերով: 

Ադրբեջանի նախագահի պաշտոնին հավակնում են ութ թեկնածուներ՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության թեկնածու, գործող նախագահ Իլհամ Ալիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Արազ Ալիզադեն, «Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ» կուսակցության թեկնածու Գուդրաթ Հասանգուլիևը, «Ազգային վերածննդի շարժում» կուսակցության թեկնածու Ֆարաջ Գուլիևը, «Մուսաիր Մուսավաթ»-ից՝ Հաֆիզ Հաջիևը, Ազգային ճակատի նախաձեռնող խմբից՝ Ռազի Նուրուլլաևը, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունից՝ Սարդար Ջալալօղլուն:

Ադրբեջանական հիմնական ընդդիմությունը ի դեմս «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի», որի կազմում ընդգրկված են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, մեծ թվով ժողովրդավարական հասարակական և քաղաքացիական ակտիվիստներ բոյկոտել է ընտրությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]