Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Առանձնակի հաջողությունների հասած երիտասարդները տարկետում ստանալու հնարավորություն կունենան

Առանձնակի հաջողությունների հասած երիտասարդները տարկետում ստանալու 
հնարավորություն կունենան

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության առաջիկա նիստերից մեկում որոշման նախագիծ կընդունվի առանձնակի հաջողությունների հասած երիտասարդներին զինվորական ծառայությունից տարկետում տալու մասին, որում սահմանված են նաև համապատասխան չափորոշիչները:

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին: «Առաջիկա նիստերից մեկում նախագիծը կառավարության որոշման տեսքով ընդունվելու է: Նախագծում եղած չափորոշիչները կարելի է հիմք ընդունել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վիգեն Սարգսյանը:

Նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ ակտիվ քայլեր են ձեռնարկվում զինված ուժերում գիտական վաշտ ձևավորելու ուղղությամբ այն նորակոչիկների համար, ովքեր իրենց գիտելիքները կարող են ծառայեցնել զինված ուժերի խնդիրների լուծմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]