Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ ԵԱՏՄ-ն չի սահմանափակել Հայաստանի մուտքն այլ շուկաներ

Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ ԵԱՏՄ-ն չի սահմանափակել Հայաստանի 
մուտքն այլ շուկաներ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը համոզված է, որ Հայաստանի համար ճիշտ որոշում է եղել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը՝ վստահեցնելով, որ դա չի սահմանափակել երկրի մուտքն այլ շուկաներ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ Հայաստանը մուտք է գործել 180 միլիոնանոց շուկա՝ ստանալով արտոնյալ ռեժիմներ: «Բացի նրանից, որ մենք սրանով զարգացրել ենք  մեր ներքին ներուժը,  նաև ներդրողների հրավիրելու խնդիր ենք լուծել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարապետյանը:

Նա չհամաձայնեց Էդմոն Մարուքյանի դիտարկման հետ, թե Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, սահմանափակել է իր մուտքն այլ շուկաներ: Վարչապետի  պաշտոնակատարն ասաց, որ 2017թ. Հայաստանի ներմուծման և արտահանման աճն ավելի շատ բաժին է ընկել այլ շուկաներին:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ Հայաստանն ունի GSP+ արտոնյալ ռեժիմ Եվրոպական Միության, GSP ռեժիմ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Շվեյցարիայի և այլ երկրների հետ:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]