Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայրենիքի հզորացման ծրագրերին օգնելը մեր պարտքն է. հունահայոց թեմի առաջնորդ

Հայրենիքի հզորացման ծրագրերին օգնելը մեր պարտքն է. հունահայոց թեմի առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 11-ին ընդունեց Հունահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց սրբազանի նվիրյալ աշխատանքը՝ որպես հոգևոր առաջնորդ Լիբանանում և այսօր արդեն Հունաստանում: Նա Գեղամ սրբազանին ներկայացրեց Սփյուռքի նախարարության ծրագրերը, նշեց, որ այս հոբելյանական տարում, երբ հայ ժողովուրդը նշում է Հայոց պետականության 100, Երևանի հիմնադրման 2800 այակները, համայնքն էլ ավելի պետք է համախմբվի, ավելի ակտիվ ու միասնական դառնա: Այնուհետև անդրադարձ կատարվեց նախարարության ծրագրերին համայնքի առավել ակտիվ մասնակցությանը: Քննարկվեցին առաջիկա անելիքները, համագործակցության հեռանկարները:

Հունահայոց թեմի առաջնորդը պատրաստակամություն հայտնեց աջակցել նախարարության ծրագրերին և հավելեց. «Ուրախ եմ հանդիպելու և մեր գնահատանքը Ձեզ փոխանցելու: Լրանում է Սփյուռքի նախարարության հիմնադրման 10 ամյակը: Անցած տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել՝ բազմազան ու բազմաբնույթ Սփյուռքը համախմբելու և միավորելու ուղղությամբ. այդ ամենը շատ ոգևորող է: Մեր պարտքն ու պատասխանատվությունն է համայնքը հայ պահել, համախմբել ու զորացնել, ամրացնել կապը Հայաստանի հետ: Հայրենիքի հզորացման ծրագրերին օգնելը մեր պարտքն է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]