Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Իրաքի հայ համայնքի ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն


ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 11-ին ընդունեց Իրաքի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Ազգային Կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանի ուղեկցությամբ: Հանդիպմանը մասնակցեցին Էրբիլի Հայ մշակութային ընկերակցության ատենապետ Հակոբ Սիմոնյանը, Մոսուլի թաղական խորհրդի ատենապետ Անդրանիկ Կուլուզյանը, Զախոյի թաղական խորհրդի ատենապետ Իշխան Սարգիսը, Հավրեզք գյուղի թաղական խորհրդի ատենապետ Խաչիկ Սաֆարյանը, Քիրքուկ, Ավզրուկ, Դհոկ գյուղերի ատենապետեր Բահրամ Բագոյանը, Վարդգես Սարգիսյանը, Մասիս Սարգիսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց նրանց ազգանվեր և հայապահպան գործունեությունը, ակտիվ մասնակցությունը սահմանապահ գյուղերին աջակցելու ծրագրին, նախանձախնդիր վերաբերմունքը կրթական, համայնքային և եկեղեցական հարցերի լուծմանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ համայնքը դժվարություններ հաղթահարելով, այնուամենայնիվ շարունակում է իր ակտիվ գործունեությունը, միասնական ու համախմբված է: Հպարտություն եմ զգում ձեզ տեսնելով: Շնորհակալ եմ, որ սահմանամերձ Խաչիկ գյուղի հետ բարեկամություն եք սկսել, աջակցում եք ծառատունկի և ջրի զտման աշխատանքներին»:

Անդրադարձ կատարվեց նաև Սփյուռքի նախարարության ծրագրերին համայնքի մասնակցությունն ակտիվացնելու հեռանկարներին:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ հանդիպման համար, ներկայացրին համայնքի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերները, իրականացրած աշխատանքներն ու հետագա ծրագրերը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ