Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ալեքսանդր Իսկանդարյանը Նախիջևանի սահմանին սրացումներ չի կանխատեսում

Ալեքսանդր Իսկանդարյանը Նախիջևանի սահմանին սրացումներ չի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայ- ադրբեջանական շփման գծում և Նախիջևանում սահմանային սրացումների հավանականությունը շատ քիչ է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետն ասաց, որ  գերտերությունները կաշխատեն ստատուս-քվոյի պահպանության համար, Արցախն էլ  կփորձի ամրապնդել շփման գիծը: «Ադրբեջանը դուրս չի գա բանակցային գործընթացից, սակայն այն կհամատեղի կրակոցներով, տարբեր տեսակի էսկալացիաներով: Այս տարի սահմանին իրավիճակը, նախորդ տարիների համեմատ, առավել հանգիստ է եղել»,-հավելեց Իսկանդարյանը:

Անդրադառնալով Ադրբեջանում ընթացող ընտրություններին՝ քաղաքագետն ասաց, որ ընտրություն ասելը ճիշտ չէ, քանի որ այնտեղ քաղաքական ընդդիմություն չկա: «Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ ֆեյսբուքում գրառում անողները բանտարկվում են, իսկ քաղաքական հռետորաբանությունը չեզոքացված է»,-ասաց նա՝  ընդգծելով, որ այդ ընտրությունները որևէ փոփոխությունների չեն բերի ԼՂ հարցում: «Այս խնդիրն այն փուլում չէ, երբ կարելի է ինչ-որ լուրջ փոփոխություններ ակնկալել: Այն կմնա մոտավորապես նույնը, ինչ հիմա է»,- ասաց նա:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]