Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղաքագետը Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև լարված հարաբերությունների լավացում առաջիկայում չի տեսնում

Քաղաքագետը Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև լարված հարաբերությունների 
լավացում առաջիկայում չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև շարունակվող լարված հարաբերությունների լավացում առաջիկայում չի սպասվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը նշեց, որ այդ ամենը միանշանակ ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության վրա:

«Վերջերս թվում էր, թե երկրները ինչ-որ կերպ համաձայնության կգան Ուկրաինայի հարցում, դրանից հետո իրավիճակը կբարելավվի, սակայն Ռուբիկոնն արդեն անցած է»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում չի կարելի դրական փոփոխություն ակնկալել:

Ինչ վերաբերում է հետխորհրդային տարածքին՝ քաղաքագետը նշեց, որ Ուկրաինան կշարունակի տուժել այդ ամենից, Կովկասի հարավի վրա, սակայն,  սա քիչ կազդի, Կենտրոնական Ասիայի վրա՝ էլ ավելի քիչ: «Հայաստանի դեպքում դեռ չեմ տեսնում, որ սրա հետ կապված քաղաքական դժվարություններ լինեն: Հայաստանը փոքր երկիր է, և հետաքրքիր չէ գերտերությունների համար»,-ասաց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]