Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատգամավորներն առաջարկում են հիվանդանոցներին դեղ ներկրելու հնարավորություն տալ

Պատգամավորներն առաջարկում են հիվանդանոցներին դեղ ներկրելու 
հնարավորություն տալ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ առաջարկում են դեղ ներկրելու հնարավորություն ընձեռել նաև հիվանդանոցներին։ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ընդգծեց, որ գործող օրենքով դեղեր ներկրելու իրավունք ունեն միայն մեծածախ  լիցենզիա ունեցողները, իսկ այդ դեպքում հիվանդանոցները պետք է մեծածախ շուկայից դեղերը գնեն, որպեսզի կարողանան ապահովել իրենց բնականոն գործունեությունը:

«Մենք առաջարկում ենք, որպեսզի այն հիվանդանոցները, որոնք ունեն դեղագործական դեղատուն, այսինքն՝ դեղը պահելու վայր, հնարավորություն ունենան Հայաստան ներկրել դեղամիջոցներ առանց մեծածախ լիցենզիա ունեցողին դիմելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ դա հանգեցնելու է դեղերի գների իջեցմանը:

Նա մանրամասնեց, որ յուրաքանչյուր միջնորդ, այդ թվում՝ մեծածախ և մանրածախ գնորդը յուրաքանչյուր ապրանքի առք ու վաճառքից ունենում է իր շահույթը, ավելանում է ավելացված արժեքի հարկը: «Այս փոքր քայլով մենք հիվանդանոցներին տալիս ենք հնարավորություն, որ ավելորդ ծախսեր չկատարեն: Սա բերելու է նաև հիվանդանոցներում ծառայությունների մատուցման ծախսերի իջեցման»,- ասաց պատգամավորը:

Հակոբյանը ներկայացրեց նաև առաջարկվող մյուս փոփոխությունը: Նա նշեց, թե գործող օրենքով սահմանված է, որ ֆիզիկական անձը Հայաստան մտնելիս կամ երկրից դուրս գալիս իրավունք ունի իր կարիքների համար իր մոտ դեղամիջոցներ ունենալ առանց հավաստագրի: Պատգամավորներն առաջարկում են քաղաքացիներին հնարավորություն տալ նման դեպքերում իրենց մոտ դեղ ունենալ ոչ միայն իրենց կարիքների, այլ նաև 3 այլ մարդու համար, որպեսզի մարդիկ կարողանան իրենց հարազատների համար էլ դեղ բերել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]