Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանում դիտորդներին չեն թույլատրում մուտք գործել ընտրատեղամասեր  

Ադրբեջանում դիտորդներին չեն թույլատրում մուտք գործել ընտրատեղամասեր

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում շարունակվում են ընտրությունների ժամանակ ավանդական դարձած կեղծումները: Չնայած կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած փաստաթղթերի առկայությանը՝ դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ընտրատեղամասեր:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

 «Մեկ ընտրողը տարբեր  ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցում է մի քանի անգամ: Դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ընտրատեղամասեր: Այս և այլ ընտրախախտումները շարունակվում են»,-«Թուրան»-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանի նախագահի թեկնածուներից Սարդար Ջալալօղլուի ներկայացուցիչ Թալեաթ Ալիևը:

 Ջալալօղլուի ներկայացուցիչը նշել է նաև, որ դիտորդների աշխատանքը խոչընդոտվում է՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք դիտորդական առաքելություն իրականացնելու համար ունեն Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հատկացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

 Ադրբեջանի նախագահի պաշտոնին հավակնում են ութ թեկնածուներ: Ընտրություններում հաղթողի միակ հավակնորդը վերջին ավելի քան 10 տարիների ընթացքում երկիրը կառավարող Իլհամ Ալիևն է, ով նախկինում արդեն 3 անգամ ընտրվել է այս պաշտոնում (2003, 2008 և 2013 թվականներին): Վերջին տարիների ընթացքում նա լռեցրել է երկրում գործող բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչներին ու լրատվամիջոցներին. շատ ընդդիմադիր գործիչներ ազատազրկվել են կամ արտաքսվել երկրից, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցների գործունեությունը պարզապես դադարեցվել է: Այս ընտրություններն առաջինն են Ադրբեջանում սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել: Հաղթելու պարագայում նա պաշտոնավարելու է յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։ Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, հետևաբար Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել այնքան, որքան կցանկանա։ Այս ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 5 մլն 309 հազար 434 քաղաքացի, այդ թվում և արտերկրում բնակվող ադրբեջանցիները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]