1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գագիկ Մինասյանն անպարկեշտ պահված է որակում Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի ակցիան

 Գագիկ Մինասյանն անպարկեշտ պահված է որակում Արարատ Միրզոյանի և Լենա 
Նազարյանի ակցիան

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը հիմարություն և անպարկեշտ պահվածք է որակում խորհրդարանի նիստերի դահլիճում «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի ակցիան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ խորհրդարանն ունի իր գործելաոճը, և ցանկացած պատգամավոր, ով հարգում է իրեն, պետք է հարգի իր գործընկերներին: «Ձեզ թվում է, որ այն, ինչ նրանք արեցին, խորհրդարանին վայել պահվա՞ծք է: Իհարկե, դա անվայել պահվածք է: Խորհրդարանում խոսում են, ելույթներ են ունենում: Խորհրդարանում վառվող սարք օգտագործելը հիմարություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գագիկ Մինասյանը:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությանը՝ Գագիկ Մինասյանն ընդգծեց, թե ամեն ինչ, որ արվում է օրենքի սահմաններում ցանկացած քաղաքական ուժի կողմից, ողջունելի է:

Ազգային ժողովում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը խորհրդարանի նիստերի դահլիճում գունավոր ծուխ արձակող հրավառվող նյութեր վառեցին, ինչից հետո լքեցին դահլիճը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]