Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գրահրատարակչության ոլորտում վերջին տասնամյակում Հայաստանը նվաճումներ է ունեցել

Գրահրատարակչության ոլորտում վերջին տասնամյակում Հայաստանը նվաճումներ է 
ունեցել

ԵՐԵՎԱՆ, 11, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տասնամյակում Հայաստանում դրական տեղաշարժ է նկատվել հատկապես գրահրատարակչության բնագավառում: Բազմաթիվ գրքել են թարգմանվել օտար լեզուներով, նոր գեղարվեստական ստեղծագործություններ են լույս տեսել, 2012 թվականին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Կարծում եմ` ոչինչ հենց այնպես չի լինում: Այդ հաջողությունները   հրատարակչական ասպարեզում մեր կատարած աշխատանքի արդյունքն են: Միջազգային ցուցահանդեսներում ներկայանալը, աշխարհի գրահրատարակչական տարբեր հարթակներում հանդիպումներն իրենց դերը խաղացին այս հարցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Միլիտոնյանը:

Նրա խոսքով`բարձրացել է հրատարակվող գրքերի տպագրական որակը, բովանակությունը: «Այժմ գրողները կարողանում են իրենց գործերը նաև օտար լեզուներով մատուցել ընթերցողներին: Ժամանակին աշխարհին ներկայանում էին հիմնականում ռուսերեն թարգմանված գրքերով: Տասը տարվա ընթացքում հարյուրից ավելի գեղարվեստական ալբոմներ են լույս տեսել, բազմաթիվ գրական ստեղծագործություններ են թարգմանվել անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և այլ լեզուներով»,-շեշտեց Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա համոզմամբ` դա քաղաքականություն էր, որը պետք է շարունակել առաջիկա տարիներին`պահպանելով այն հիմքը, որ կա, և նոր, հետաքրքիր ուղղություններ ընտրել մշակույթի զարգացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]