Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի բռնապետություն լինելու հանգամանքը չի անհանգստացնում Եվրոպային

Ադրբեջանի բռնապետություն լինելու հանգամանքը չի անհանգստացնում Եվրոպային

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում, քանի որ Ադրբեջանն ունի նավթ և գազ, ինչի միջոցով Եվրոպան փորձում է չեզոքացնել իր կախվածությունը ռուսական էներգակիրներից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆրանսիական liberation.fr թերթի հետ զրույցում այս մասին նշել է ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը, ով հանդիսանում է ալիևյան ռեժիմի հիմնական քննադատներից մեկը: Նա, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանը պաշտոնապես հանրապետություն է, սակայն իրականում՝ սուլթանություն: Մեր բռնապետն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2003թ.: Հիմա Ադրբեջանում արդեն չկան անկախ լրագրողներ, իրավապաշտպաններ, մեր ունեցած ցուցակում Ադրբեջանի քաղբանտարկյալների թիվը հասնում է 161-ի: Քաղբանտարկյալներից 12-ը լրագրողներ  և բլոգերներ են, 1-ը` բանաստեղծ, 1-ը` արձակագիր»,-թերթի հետ զրույցում նշել է Լեյլա Յունուսը:

Լեյլա Յունուսն ընգծել է, որ Ռուսաստանում քաղբանտարկյալների թիվն ավելի քիչ է, քան Ադրբեջանում, չնայած նրան, որ ՌԴ-ն, ի տարբերություն Ադրբեջանի,  ուժգին քննադատության է ենթարկվում Եվրամիության կողմից:

«Իրեն մայրցամաքի գլխավոր իրավապաշտպան կազմակերպությունը համարող Եվրախորհուրդը, որի կազմի մեջ է նաև Ադրբեջանը, հավանություն չի տվել Ադրբեջանի նկատմամբ ոչ մի պատժամիջոցի: Նոյեմբերին Ալիևը եկել էր Բրյուսել և հանդիպել Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ով հայտարարել էր, որ Ադրբեջանը և ԵՄ-ն ունեն լավ հարաբերություններ՝ չնայած այն հանգամանքին, որ մեր երկրում կտտանքների պատճառով ամեն տարի մարդիկ են մահանում»,-հավելել է Յունուսը:

«Ադրբեջանի բռնապետություն լինելու հանգամանքը չի անհանգստացնում Եվրոպային: Այսօր Ադրբեջանում իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է, մենք մոտենում ենք տնտեսական փլուզմանը:Այս ամենի պատճառով շատերը լքում են Ադրբեջանը: Մենք բազմիցս պահանջել ենք պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, սակայն դա ապարդյուն է եղել»,- ասել է Յունուսը:

Իրավապաշտպանը հավելել է, որ Եվրոպայի կողմից պատժամիջոցներ չկիրառելու պատճառը աշխարհաքաղաքականության և ֆինանսների արդյունք է:

«Եվրոպան Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում, քանի որ Ադրբեջանն ունի նավթ և գազ, որոնցից կախված է Եվրոպան: Եվրոպան դրանց հաշվին ձգտում է անկախանալ ռուսական էներգակիրներից: Այդ ամենը աշխարհաքաղաքականության և ֆինանսների հարց է: Ալիևն ասել է, որ ոչնչացնելու է երկրի քաղաքացիական հասարակության բոլոր մարմիններն ու ինստիտուտները: Իշխանությունները մեզ համարում են ժողովրդի թշնամիներ: Մենք հետապնդման ենք ենթարկվում նույնիսկ Եվրոպայում»,-եզրափակել է Յունուսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]