Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

Արցախի գլխավոր դատախազությունը Ասյա Խաչատրյանին առնչվող նյութերի հիման վրա հարուցել է քրեական գործ


ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ապրիլի 6-ին ստացվել էր գրություն` Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՀ գլխավոր դատախազության պաշտոնական էջից, տվյալ նյութերի հիման վրա ապրիլի 10-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը` զուգորդված բռնության գործադրմամբ) հատկանիշով:

Տարվում է նախաքննություն:

Մարտի 26-ին՝ ժամը 20:20-ին ԶԼՄ-ներում հրապարակվել էր մի նյութ, որին կից տեսանյութում ներկայացվել են Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից քաղաքացի Ասյա Խաչատրյանի նկատմամբ ապօրինություններ կատարելու վերաբերյալ վերջինիս պնդումները: Ներկայացված տեսանյութի հիման վրա, ղեկավարվելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 15-րդ հոդվածով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կայացրել էր սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ