Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օֆշորային սկանդալում Էրդողանի և Յըլդըրըմի ընտանիքների ներգրավվածությունը լուսաբանած լրատվամիջոցի դեմ գործ է հարուցվել

Օֆշորային սկանդալում Էրդողանի և Յըլդըրըմի ընտանիքների ներգրավվածությունը 
լուսաբանած լրատվամիջոցի դեմ գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից բացահայտված օֆշորային գործունեության մեջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի ներգրավվածության մասին հրապարակումներ արած թուրքական Evrensel պարբերականի դեմ դատական գործ է հարուցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Պարբերականի դեմ դատական հայց են ներկայացրել Բերաթ Ալբայրաքը և նրա եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը: Վերջիններս մեղադրել են լրատվամիջոցին «վիրավորելու» և «զրպարտելու» մեջ:

Պարբերականի լուրերի բաժնի պատասխանատու տնօրեն Չաղրը Սարըին սպանռում է մինչև վեց տարվա ազատազրկում:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները, հայտնվել են Paradise Papers-ի օֆշորային սկանդալում:

Կոնսորցիումի հրապարակած նյութերում նշվում է, որ եղբայրները Մալթայում գրանցված երկու ընկերությունների միակ սեփականատերերն են: Առաջինը՝ Hawke Bay Marine Co. Ltd-ն, ստեղծվել է 2004 թվականի ապրիլին: Ընկերությունն ունի կամ ղեկավարում է բեռնափոխադրող նավերով: Երկրորդ ընկերությունը՝ Black Eagle Marine Co. Ltd-ը, գրանցվել է 2007 թվականին: Գրանցված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Էրքամը, ով ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերն է, նաև այդ երկու ընկերությունների տնօրենն է: Երկու ընկերություններն էլ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ Մալթայի ընկերությունների ռեգիստրում գրանցված են որպես ակտիվ գործող ընկերություններ:

Զեկույցի համաձայն՝ Մալթայում գտնվող օֆշորային ընկերությունների հետ կապ ունեն նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամները, այդ թվում փեսայի՝ Բերաաթ Ալբայրաքի ավագ եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]