Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախի Նոր Կարմիրավանում հնագետները կշարունակեն հայտնաբերված մարդակերպ կոթողների ուսումնասիրությունը

Արցախի Նոր Կարմիրավանում հնագետները կշարունակեն հայտնաբերված 
մարդակերպ կոթողների ուսումնասիրությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում մեկնարկել են 2018 թվականի պեղումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտության խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը նշեց, որ այս տարվա Նոր Կարմիրավանի պեղումները 2016 թվականի հետախուզական պեղումների շարունակությունն են: «Այս կոթողները հայտնաբերվել են 2016 թվականին, ինչից հետո տեղում սկսվել են հետախուզական պեղումներ, պարզելու` արդյոք կոթողները գտնվո՞ւմ են իրենց կանգնեցման նախնական վայրում, թե ոչ»,-ասաց նա:

Նժդեհ Երանյանի խոսքով` մարդակերպ կոթողների գիտական հետազոտությունն Արցախի Տիգրանակերտի և շրջակայքի ուսումնասիրության մասն է կազմում: Արցախում ներկայումս հայտնի  են շուրջ երեք տասնյակ նմանատիպ մարդակերպ կոթողներ: Վերջինները, սակայն, գտնվում են տեղաշարժված վիճակում: «Նոր Կարմիրավանի մարդակերպ կոթողների հետազոտությունը, նրանց հնագիտական միջավայրի վավերացումը կպատասխանեն այս կոթողների վերաբերյալ մի շարք կարևոր հարցերի: Կոթողների ուսումնասիրությունը կարևոր է  ինչպես Արցախի և Ուտիքի, այնպես էլ Կովկասի և ողջ Առաջավոր Ասիայի մ.թ.ա. 1-ին հազարամյակի պատմության և մշակույթի համար: Հետևաբար, նրանց ուսումնասիրությունը և ներկայացումը Արցախի վրա կգրավի տարածաշրջանով հետաքրքրվող այլ մասնագետների և լայն շրջանակների հետաքրքրությունը ևս»,-հավելեց նա:

Նոր Կարմիրավանում պեղումները կշարունակվեն մինչև ապրիլի վերջ:

Արցախի քարե մարդակերպ կոթողները նախաքրիստոնեական մշակույթի կարևոր բաղկացուցիչներից են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]