Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Թայմ Սքուեր հրապարակում տեղի է ունենալու հիշատակի արարողություն

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Թայմ Սքուեր 
հրապարակում տեղի է ունենալու հիշատակի արարողություն

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-ին Նյու Յորքի Թայմ Սքուեր հրապարակում տեղի է ունենալու հիշատակի արարողություն, որին մասնակցելու է նաև օպերային հայտնի երգիչ Էլի Բերբերյանը:

Միջոցառմանը մասնակցելու են նաև կոնգրեսականներ, ճանաչված գիտնականներ ու արվեստագետներ: «Թայմ Սքուերն աշխարհի բիզնես և ժամանցային գլխավոր հրապարակն է: Սա շատ կարևոր միջոցառում է իմ ազգի համար և նման մասշտաբի իրադարձությունն ուժեղացնում է հայկական գործը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է Էլի Բերբերյանը:

Արարողության ընթացքում օպերային երգչուհին հանդես կգա «Հայեր ջան» երգով, որն ուղղված է հայերի միասնությանը: Բացի այդ, Բերբերյանը կկատարի Կոմիտասի «Հորովել»-ը:

Երգչուհին ընդգծել է Հայոց ցեղասպանության հիշատակի կարևորությունն ինչպես բարոյական, այնպես էլ պատմական մակարդակներում և հավելել, որ պետք է նոր սերնդին ուսուցանել «մեր նախնիների ուժը, ովքեր պայքարել են իրենց կրոնը պահպանելու համար»:        

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am