Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դեսպան Թիան Էրլունը վստահ է հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացման հարցում

Դեսպան Թիան Էրլունը վստահ է հայ-չինական հարաբերությունների հետագա 
զարգացման հարցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը վստահ է, որ հայ-չինական հարաբերությունները կշարունակեն զարգանալ մեր երկրի կառավարման նոր համակարգին անցում կատարելուց հետո ևս: Այդ մասին դեսպանը նշել է ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո: «Կարծում եմ, որ նոր պատմական իրադարձություն է, երբ երկիրը անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգին: Վստահ եմ, որ մեր բարեկամական հարաբերությունների հաջորդականությունը և կայունությունը կպահպանվի ու նոր պայմաններում կստանա էլ ավելի լավ զարգացում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Թյան Էրլունը:

Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Այսօր կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: Նա երդվեց` ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում հնչեց Արմեն Սարգսյանի երդումը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»: Երդմնակալությունից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնանքի խոսք հղեց, որից հետո Արմեն Սարգսյանը հանդես եկավ ելույթով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]