1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ 

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 12-13-ը կլինի Սանկտ Պետերբուրգում` մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 47-րդ լիագումար, տնտեսական եւ ֆինանսների հարցերով, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ երիտասարդական ՄԽՎ նիստերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, Ռոմիկ Մանուկյանը եւ Միհրան Հակոբյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]