Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ապրիլի 10-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և  այս օրերին աշխատանքային այցով  Երևանում գտնվող կրթության ոլորտի պատասխանատուներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հանդիպման առանցքում եղել է հայ-իտալական կրթական համագործակցության զարգացման հետ կապված հարցերը, մասնավորապես իտալերեն լեզվի ուսուցման արդյունավետության բարձրացումը և Հայաստանում խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման հնարավորությունները:

Ողջունելով  հյուրերին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ ելնելով Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից՝ կարևորվում է օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացումը: Նրա խոսքով գործնական քայլեր են իրականացվում մեր երկրում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացման, խորացված ուսուցմամբ դպրոցների զարգացման ուղղությամբ: Միաժամանակ տեղեկացրել է, որ  առաջիկա սեպտեմբերին նախատեսվում է նաև հայ-չինական բարեկամության դպրոցի բացումը: Այս համատեքստում Լևոն Մկրտչյանը ընդգծել է Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կարող է դառնալ հայ-իտալական բարեկամության կրթամշակութային կենտրոն:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության համար` դեսպան Դել Մոնակոն վերահաստատել է Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի ստեղծմանն աջակցելու իտալական կողմի պատրաստակամությունը: Դեսպանի խոսքով, այս օրերին Հայաստանում գտնվող Իտալիայի կրթության համակարգի տարբեր կառույցների՝ այդ թվում նաև «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի ներկայացուցիչները տպավորված են հանրակրթական դպրոցներում աշակերտների ու ուսուցչական կազմի հետ հանդիպումներից: Իտալական կողմի ներկայացմամբ՝ «Դանթե Ալիգիերի» ասոցիացիան, որի հիմնական գործառույթն է իտալերեն լեզվի իմացության հավաստագիր տրամադրելը և ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպումը, ներկայացուցչություններ ունի աշխարհի շուրջ 200 երկրում և կարող է գործուն մասնակցություն ունենալ Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցման դպրոցի հիմնադրման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]