Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը կարողացավ յուրահատուկ կամուրջ դառնալ ՌԴ-ի և Արևմուտքի միջև. Սամվել Ֆարմանյան

Հայաստանը կարողացավ յուրահատուկ կամուրջ դառնալ ՌԴ-ի և Արևմուտքի միջև. 
Սամվել Ֆարմանյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը պատմական է անվանել Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը և այն համարում է Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային ձեռքբերումներից մեկը: Ազգային ժողովում համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ նա ընդգծեց, որ ոսկերչական ճշգրտության քաղաքականության արդյունքում Հայաստանն այսօր Արևելյան գործընկերության միակ պետությունն է, որը, անդամակցելով ՀԱՊԿ-ին, լինելով Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, նման ամբիցիոզ համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ:

«Այս համաձայնագիրը լավագույն պատասխանն է բոլոր այն հոռետեսներին, ովքեր ընդամենը մի քանի տարի առաջ այս և այլ ամբիոններից քննադատում էին Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության կողմից տարվող քաղաքականությունը և կանխատեսում էին բոլոր հնարավոր և անհնար դռների փակում, վերջակետ հարաբերություններում և այլն: Մենք հիշում ենք, որ այս ամբիոնից նման քննադատություններ ժամանակին հնչել են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ֆարմանյանը:

Սամվել Ֆարմանյանը համաձայնագիրը կարևորեց նաև Հայաստանի անվտանգության տեսանկյունից: Նրա գնահատմամբ՝ մենք վաղուց հաղթահարել ենք պատմական այն շրջափուլը, երբ անվտանգություն դիտարկվում էր միայն տվյալ երկրի վրա գործադրված էքսպանսիան: «Մենք գիտենք, որ կան աշխարհաքաղաքական բևեռներ, շահեր, այդ շահերի բախում և այդ բախման համատեքստում առաջացող անվտանգության մեծ մարտահրավերներ: Այս համաձայնագրով պատմական մի ժամանակահատվածում, երբ Ռուսաստանի և Արևմուտքի քաղաքական շահերի հակադրության, երբեմն նաև թվացյալ այլընտրանքներ չհանդուրժելու իրականության պայմաններում Հայաստանին հաջողվել է դառնալ յուրահատուկ կամուրջ այդ բևեռների միջև»,- մանրամասնեց Սամվել Ֆարմանյանը:

Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Համաձայնագիրը քվեարկության կդրվի ապրիլի 11-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]