Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քաղտեխնոլոգը Կարեն Կարապետյանին առաջիկայում տեսնում է տնտեսության կառավարման ոլորտում

Քաղտեխնոլոգը Կարեն Կարապետյանին առաջիկայում տեսնում է տնտեսության 
կառավարման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Կարապետյանի՝ վարչապետ լինելու ժամանակում տնտեսությունում առաջընթաց է գրանցվել: Հետևաբար, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ Կարապետյանը կադրային փոփոխությունների արդյունքում կշարունակի մնալ տնտեսության ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Կարծում եմ՝ տնտեսությունում առաջընթաց է գրանցվել վերջին մեկուկես տարում: Վիճակագրական տվյալներն այդ մասին են փաստում: Տուրիզմի զարգացումը ևս ակնհայտ է մեզ համար: Վերջին երկու տարում կտրուկ աճ է գրանցվել»,-ասաց քաղտեխնոլոգը:

Նրա կարծիքով, զբոսաշրջության աճն էլ հանգեցրել է ռեստորանների, փոքր խանութների, տուրիստական տարբեր կազմակեպությունների ավելացմանը:

«Տնտեսությունում զգալի աճ է գրանցվել: Հետևաբար, կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը կմնա տնտեսության բնագավառում: Հանրապետական կուսակցությունը ևս ֆիքսել է, որ նա տնտեսության մեջ բարձր մակարդակի է հասել»,-եզրափակեց Քոչարյանը:

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ ստանձնեց ՀՀ նախագահի լիազորությունները: Սահմանադրության համաձայն՝ կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Ապրիլի 9-16-ը ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման ժամկետն է, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը բաց անվանական քվեարկությամբ կընտրի ՀՀ վարչապետին: Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]