1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շարմազանովը մանկապարտեզային պայքար է որակում Նիկոլ Փաշինյանի գործողությունները

Շարմազանովը մանկապարտեզային պայքար է որակում Նիկոլ Փաշինյանի 
գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ չի ցանկանում մեկնաբանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որևէ գործողություն, քանի որ այդ կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի քայլերը մանկապարտեզային պայքար են հիշեցնում: «Ես չեմ պատրաստվում քաղաքական բանավեճը իջեցնել «Սնիկերս»-ի կամ «Թվիքս»-ի մակարդակի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Ապրիլի 9-ին  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արփի Դավոյանի տան դռան առաջ գլխատված թռչուն էր հայտնաբերվել, ինչը Դավոյանն իրեն վախեցնելու փորձ էր որակել: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեպքի առնչությամբ հայտարարել էր, որ ցանկացած գործողություն ստանալու է պատասխան՝ նշելով, որ ինքը պատասխան գործողություն կկազմակերպի ու Էդուարդ Շարմազանովի դռան առաջ կտրտած «Սնիկերս» կդնի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]