Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կինն ազգի առանցքն է. Արմեն Սարգսյանը հասարակություններում կնոջ դերի մասին

 Կինն ազգի առանցքն է. Արմեն Սարգսյանը հասարակություններում կնոջ դերի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կնոջ դերը ժամանակակից հասարակություններում պետք է ավելի մեծացնել ու բարձրացնել: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է նաև հասարակությունում կնոջ դերի մասին: «Հիանալի կեսը մշտապես ակտիվորեն ներգրավված է քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային կյանքում` չհաշված արդեն ավանդաբար դարձած «կանացի» ոլորտները` առողջապահություն և կրթություն: Մենք ունենք կանայք կառավարությունում, խորհրդարանում, դեսպաններ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ձեռնարկատերեր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Արմեն Սարգսյանը:

Նորընտիր նախագահի խոսքով` կինն ազգի առանցքն է ոչ միայն Հայաստանում, այլև շատ այլ երկրներում: Պետք է արժանին մատուցել հայ կնոջը` կողակցին, մորը, դստերն ու քրոջը: «Շատ երկրներում նույնիսկ ամենադժվար ժամանակներում կանայք վստահորեն տարել ու տանում են ընտանիքի, հասարակության հիմնական բեռն իրենց ուսերին»:

Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում երդմնակալությամբ: Երկին անցել է խորհրդարանական կառավարման համակարգի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]