1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը հույս ունի մոտ ժամանակներս ԵՄ-ից ստանալ վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը

Հայաստանը հույս ունի մոտ ժամանակներս ԵՄ-ից ստանալ վիզաների 
ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հույս ունի, որ Եվրոպական Միությունը մոտ ժամանակներս  կտրամադրի վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը: Ազգային ժողովում Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

«Այդ ծրագիրն  իրենից նեկայացնում է բարեփոխումների գործընթաց: Հայկական կողմը չի սպասել այդ գործողության ծրագրերի տարրերի քննարկմանը և արդեն իսկ ձեռնամուխ է եղել մի շարք օրենսդրական փոփոխությունների, որոնք մաս են կազմելու այդ ծրագրին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նազարյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանն արդեն իսկ սկսել է վիզաների ազատականացման մասին երկխոսության մեկնարկը տալու նախապայման հանդիսացող քայլերի իրականացումը: Փոխնախարարը հույս հայտնեց, որ դա կարժանանա ԵՄ-ի արժանի գնահատականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]