1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իլոն Մասքը ցուցադրել Է միջմոլորակային տիեզերանավի մի մասը

Իլոն Մասքը ցուցադրել Է միջմոլորակային տիեզերանավի մի մասը

ԵՐԵԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Space X տիեզերական ընկերության ղեկավար Իլոն Մասքն Instagram-ի իր Էջում հրապարակել Է BFR (Big Falcon Rocket) միջմոլորակային տիեզերանավի կորպուսի հիմնական մասի լուսանկարը: Մասշտաբը գնահատելու համար նա կողքին կայանել Է Tesla Model 3 ավտոմոբիլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ենթադրվում Է, որ նոր հրթիռի տրամագիծը կկազմի ինը մետր, երկարությունը՝ 106 մետր: Հրթիռը սարքավորված կլինի աստղագնացների համար 40 խցիկներով:

Առաջին անգամ BFR նախագիծը Մասքը ներկայացրել Է 2017 թվականի սեպտեմբերին՝ ելույթ ունենալով IAC2017 (International Astronautical Congress) միջոցառմանը:

BFR տիեզերանավի փորձարկումները պետք Է սկսվեն 2019 թվականին: Space X-ի առաջին առաքելությունները Մարս պլանավորված են 2022 եւ 2024 թվականներին, սակայն ժամկետները կարող են մոտեցվել:

SpaceX main body tool for the BFR interplanetary spaceship

A post shared by Elon Musk (@elonmusk) on


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]