Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սաուդյան Արաբիան առաջին անգամ կմասնակցի Կաննի կինոփառատոնին

Սաուդյան Արաբիան առաջին անգամ կմասնակցի Կաննի կինոփառատոնին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան առաջին անգամ Կաննի կինոփառատոնին կներկայացնի մի քանի կարճամետրաժ ֆիլմեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Parisien թերթը: «Մենք շատ երջանիկ ենք, որ այսօր տիկին նախարար Ֆրանսուազա Նիսենի (Ֆրանսիայի մշակույթի նախարար) հետ առաջին անգամ պայմանավորվածություն ձեռք բերեցինք Կաննի կինոփառատոնին պաշտոնական մասնակցության վերաբերյալ»,-ասել Է Սաուդյա Արաբիայի մշակույթի նախարար Ավադ բեն Սալեհ ալ Ավադը:

Ֆրանսիայի եւ Սաուդյա Արաբիայի մշակույթի նախարարների հանդիպումը կայացել Է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի՝ Ֆրանսիա այցի շրջանակներում: Ճշտվում Է, որ Կանի կինոփառատոնում Սաուդյա Արաբիան կներկայացնի մի քանի կարճամետրաժ ֆիլմեր:

Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա 2018 թվականի մայիսի 8-ից մինչեւ 19-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am